Երեւանում բացվել է Հայ-չինական բարեկամության դպրոցը
«Դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսության, որ մենք ունենք Հայաստանի ապագայի, հայ-չինական հարաբերությունների, մեր տարածաշրջանի եւ աշխարհի վերաբերյալ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ «այն պետք է խորհրդանշի երկու երկրների հարաբերության նոր, ավելի արդյունավետ, սերտ, բարեկամական էջի բացումը»։
«Մենք ամեն տարվա հետ Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ եւ հիմա՝ այս նոր ժամանակաշրջանում, տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետարքրքությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է վարչապետը։
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Էրլունն էլ հույս է հայտնել, որ «դպրոցը կվերածվի հայ-չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի եւ հայազգի չինագետների ու հայ-չինական բարեկամության ուղերձ տարածողների կրթող օրրանի»։