Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
«Գուդրայք Ջոն» կազմակերպությունը աստղադիտումներ եւ բաց դասեր է կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ: ՀՀ նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին՝ հնարավորություն ընձեռելով միջոցառումն անցկացնել նստավայրի տարածքում:
Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: