«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը նոր նախագահ ունի
Նա փոխարինել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին։
Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն իր շնորհավորական նամակում նշել է, որ «այս պաշտոնում Գի Տեսիենի ստանձնած հանձնառությունը խոսում է ոչ միայն խիզախության, այլեւ համոզմունքներին հավատարմության եւ կամքի մասին»։
«Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը եւ վստահ եմ, որ Ձեր ղեկավարության շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում»,- ասել է Աշոտ Ղուլյանը։