«Ժողովրդից գողացողները պետք է ձերբակալվեն», ասել է վարչապետը
«Նրանք, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալվեն: Ինձ համար խայտառակություն կլինի, որ իմ իշխանության օրոք որեւէ մեկը քաղբանտարկյալ լինի: Մեզ համար կարեւորն արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինել:
Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք հետեւողականորեն թալանվածը վերադարձնելու ենք, անկախ թալանողի անուն, ազգանունից»,- ասել է վարչապետը հուլիսի 5-ին՝ Սյունիքում քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ: