Հայտնի են «Սարդարապատից Արցախ» համահայկական մրցույթի հաղթողները
ԿԳՆ-ում նշել են, որ մրցույթն անցկացվել էր Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի պետական միջոցառումների շրջանակում:
Շարադրությունների մրցույթում հաղթել է Աշոտ Հովակիմյանը (Հայաստան), նկարչական մրցույթում՝ Էլեն Հակոբյանը (Հայաստան):
«Առաջին հանրապետության 100-ամյակի թեման մեզ համար կարեւոր է պատմական տեսանկյունից. հարյուրամյակների ընդմիջումից հետո, վերագտնելով պետականությունը, մենք արձանագրեցինքն ազգային երազանքի իրագործումը: Այս տարի պետական մակարդակով նշելով 100-ամյակի հոբելյանը՝ մենք վերաիմաստավորեցինք այդ մեծ երազանքը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ հաղթող դպրոցականների հետ հանդիպմանը:
Հաղթողներից 15 լավագույններն արժանացել են մրցանակների:
Հաղթած շարադրությունները եւ նկարները տպագրվել են միասնական ժողովածուում:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 600 շարադրություն եւ 200 նկար Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր դպրոցներից: