ՀՀ ԱԳ նախարարը երկօրյա այցով կմեկնի Բեռլին
ԱԳՆ-ում նշել են, որ նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի եւ Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանա-հայկական ֆորումի նախագահության անդամների, Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթի հետ։