Ամփոփվում են «Դիտակետ» ծրագրի արդյունքները
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները եւ զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչեւ կրթության ու ժամանցի կազմակերպում եւ սոցիալ-կենցաղային պայմաններ:
[[linked-news27214]]
«Դիտակետ»-ի պատասխանատուներն ընդգծել են, որ հարցումների փուլն ավարտվել է, եւ այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:
Անդրադարձ է կատարվել նաեւ ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: