Մնացականյանը խոսել է համայնքային կառույցների կարեւորության մասին
Այս մասին նա ասել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական տնօրեն Նիկոլա Դավիդյանի հետ հանդիպմանը:
[[linked-news28977]]
Արտգործնախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը հայկական հոգեւոր, մշակութային, կրթական կյանքում:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաեւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ, քննարկել համահայկական օրակարգի առաջմղմանն ուղղված քայլեր։