Հակառակորդը ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցել
«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարեւոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ եւս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը եւ, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում եւ ցամաքում»,- ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում: