ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան
ԵԽԽՎ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նրանց ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքական վերջին զարգացումները, նոր կառավարության առաջնահերթությունները եւ բարեփոխումների վիճակը։
Ջուզեպպե Գալատին եւ Յուլիա Լովոչկինան հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ։
Քննարկումներ են նախատեսված նաեւ խորհրդարանի տարբեր խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, դատական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, դիվանագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։