Մետրոն աշխատում է, փակ է միայն «Բաղրամյան» կայարանը
Այս մասին Մեդիամաքսին տեղեկացրել է Մետրոպոլիտենի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նինել Վարդանյանը՝ հավելելով, որ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Մարշալ Բաղրամյան» կայարանը փակ է»:
Նա նշել է, որ Մետրոպոլիտենի որոշ կայարաններում բնականոն աշխատանքն ընդհատվել է միայն առավոտյան առանձին մի քանի ժամերի, որից հետո վերականգնվել է: