Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու արձանը
[[gallery1]]
Այդ մասին այսօր հայտնել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:
Նա հիշեցրել է, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ:
«Արձանը նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու տվեց իր համաձայնությունը:
[[gallery2]]
Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երեւանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը եւ ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը», - ասել է Միքայել Մինասյանը: