Երեւան-Տվեր ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսում եղել է 48 ուղեւոր եւ 2 վարորդ։
Վթարի հետեւանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։
Չտուժած ուղեւորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի Как дома հյուրանոցում:
Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը:
Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են։