Բժշկասոցիալական փորձաքննությունը «խաղի նոր կանոններ» կունենա
Նրա խոսքով՝ դրանց գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ եւ կանխատեսելի չէ։
«Լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման եւ մոնիթորինգային համակարգը»,- հավելել է վարչապետը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ: Դրանցում անդրադարձ է կատարվելու փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի եւ բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայմանը, ինչպես նաեւ գործընթացի թվայնացման եւ էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին:
«Այս առաջարկը որակապես փոխելու է ոլորտը, այնպես որ՝ մեկամսյա ժամկետում մենք վստահ ենք, որ կստանանք խաղի նոր կանոններ»,- ասել է Կարեն Կարապետյանը։