Հայտնի ընթերցողները մեկ օրով կդառնան գրքի խորհրդատու
Հայտնի մարդիկ մեկ օրով փոխելու են իրենց մասնագիտությունը, եւ որպես խորհրդատու՝ Բուկինիստում ընթերցողներին առաջարկելու են գրքեր:
Նրանց խորհուրդ տված գրքերը ընթերցողները կգնեն զեղչով: Անցկացվելու են նաեւ գրքախաղեր, որի մասնակիցները վիճակահանությամբ կստանան նվեր գիրք կամ զեղչի քարտ:
«Հայտնի ընթերցողները՝ գրքի խորհրդատու» նախագիծը իրականցվելու է փետրվարի 16-ից 18-ը:
Փետրվարի 16, Բուկինիստ, հասցե՝ Մաշտոցի 20
15:00-17:00 Աելիտա Չիլինգարյան, Սոնա Աբրահամյան
16:00-18:00 Սերգեյ Սարգսյան, Հերմինե Ստեփանյան
Փետրվարի 17, Բուկինիստ, հասցե՝ Մետրոնոմ, Իսահակյան 22/10
12:30 – 14:30 Եգոր Գլումով
14:30 – 15:30 Ժակ
15:30 – 17:30 Էրիկ Անթառանյան
16:30 -18:30 Նարեկ Մարգարյան
Փետրվարի 18, Բուկինիստ, հասցե՝ Մաշտոցի 20
12:00 – 13:00 Արման Նշանյան
13:00 -14:00 Լալա Մնացականյան
16:00 – 17:00 Հայկ Պետրոսյան