Հայ-ռուսական կենտրոնի համալրումը շարունակվում է
ԱԻՆ-ում նշել են, որ այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա եւ 161 միավոր փրկարարական վրան:
«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով եւ նախատեսված են մասնավորապես օդակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի այս մեքենաների ավելի կատարելագործված մակնիշներով:
Ստացված 161 միավոր փրկարարական վրաններից 110-ը նախատեսված են 10, իսկ 51-ը՝ մինչեւ 30 մարդ տեղավորելու համար:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. կենտրոնին տրամադրվելու է շուրջ $16 մլն-ին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք եւ սարքավորումներ: