Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հերհեր՝ գյուղի հնամաշ ճանապարհից մինչեւ այն ապրեցնելու նոր ուղիներ

Հերհեր՝ գյուղի հնամաշ ճանապարհից մինչեւ այն ապրեցնելու նոր ուղիներ

Մեծ փոսերով նեղ ճանապարհը, որ տանում է գյուղ, անցնում է անդունդի եզրով:&nbsp; Մայրուղուց դուրս գալուց եւ դեպի վեր թեքվելուց հետո մինչեւ գյուղ հասնելը, թվում է, ժամեր է ձգվում: Հողային ճանապարհը միայն որոշ հատվածներում է ասֆալտապատ:
[[gallery1]]
&laquo;Հերհեր&raquo; ցուցանակից հետո դեռ հարկավոր է մի քիչ էլ խորանալ՝ գյուղը գտնելու համար:
[[gallery2]]
Առաջին հայացքից՝ փոքր գյուղ է, բայց որքան ավելի ես մոտենում, այնքան ավելի պարզ են ուրվագծվում տեղ-տեղ անգամ շատ խիտ կառուցված տներն ու շինությունները:
[[gallery3]]
Գյուղի փողոցներում հեշտությամբ տեղաշարժվել հնարավոր չէ. աշնան վերջին անձրեւներից գոյացած ցեխաջրերով փոսեր ու դեռ նոր տեղացած ձյան շերտեր կան:
[[gallery4]]
Գյուղի հենց կենտրոնում կանգնում է ավտոբուսը, դուրս ենք գալիս մարդկանց գտնելու հույսով, բայց փողոցը գրեթե դատարկ է:
[[gallery5]]
Մոտակա տան բակում, պարանին կախված լվածքը դանդաղ ճոճվում է: Քայլերս ուղղում եմ բակի կողմը՝ ուսումնասիրելով տարածքը: Մի քանի վայրկյան անց զգում եմ, որ ոտքս ինչ-որ բան է քաշում:
[[gallery6]]
Շունը՝ պոչն արագ շարժելով, թաթերով բռնել է ոտքս: Պատշաճ ուշադրության արժանանալուց հետո բաց է թողնում ոտքս ու քայլում շատ նեղ կածանով: Բակի կատարյալ լռությունից ենթադրում եմ, որ մոտակայքում մարդ չկա եւ որոշում վերադառնալ, բայց շունը նորից քսվում է ոտքերիս ու այս անգամ ավելի արագ քայլում:
[[gallery7]]
Մի քանի անգամ հետ է նայում, կարծես կանչում է իր հետեւից: Անցնում ենք խիտ կառուցված երկու շինության արանքով, բարձրանում աստիճանները: Շունը նստում է դռան դիմաց, ես թեթեւ հրում եմ այն ու միանգամից զգում նոր թխվող լավաշի բույրը:
[[gallery8]]
Ներսում երկու կին՝ հարս ու սկեսուր, հաց են թխում: Արաքսյա տատը մեծ ընտանիք ունի՝ թոռներ, ծոռներ: Թխած հացն էլ, հետեւաբար, շատ է:
[[gallery9]]
&laquo;1957 թվականի ապրիլի 7-ին եկել եմ Հերհեր՝ ամուսնուս հայրենի գյուղն էր: Նրա հետ ծանոթացել եւ ամուսնացել էի Սիբիրում, ուր աքսորված էին մեր ծնողներն՝ իրենց ընտանիքներով: Այսօրվա պես հիշում եմ մեր վերադարձը: Եկանք գյուղ, ոչ տուն ունեինք, ոչ տեղ: Ամուսնուս անունը Անդրանիկ էր, Անդրանի՜կ փաշա: Նրա հոր տունը գյուղում հիմնովին քանդված էր: Մի քանի ամիս ապրեցինք քեռու տանը, մինչեւ մեզ համար նոր տուն կառուցեցինք եւ երեխաներիս հետ տեղափոխվեցինք: Սիբիրից որ եկանք, այստեղ սով էր, հիմա գյուղում ամեն մեկն իր տնտեսությունն ունի, անասուն են պահում&raquo;,- լավաշը գրտնակելու ընթացքը, երբեմն, դադարեցնում ու գոհ ժպիտով պատմում է նա:
[[gallery10]]
81 տարեկան Արաքսյա տատի դեմքի կնճիռներին տարիներին հաղթահարած դժվարություններն են, բայց աչքերի փայլը չի խամրել: Հպարտ պատմում է, թե այս տարիներին ինչեր են ստեղծել իր երեխաներն ու թոռները.

&laquo;Տպարան ունենք, որտեղ հիմնականում ըմպելիքների տարաների պիտակներն ենք տպում: Ժամանակին գրքեր էլ են տպել: Տղաս է հիմնել, թոռանս հետ աշխատեցնում են: Հողամաս ունենք, մշակում ենք, անասուն ենք պահում՝ խոզ, հավ&hellip; Ժրաջան աշխատում ենք, ստեղծում ենք, լավ էլ ապրում ենք: Մեր գյուղը շեն գյուղ է, գարունը բացվում է մանդիկ ենք քաղում, սիբեխ, բանջար: Այգիներ ենք մշակում, մեր դաշտերը հարուստ են: Գյուղացի ենք, էլի՜&raquo;:
[[gallery11]]
Տավուշի Բերդ քաղաքից Հերհեր հարս եկած Նաիրան է շարունակում սկեսրոջ խոսքը. &laquo;Մեր գյուղում աշխատող ժողովուրդ է ապրում, տեսնում եք՝ քարերի մեջ ենք, բայց հողից լավ բերք են ստանում, քանի որ լավ մշակում ենք, աշխատում ենք&raquo;:

Գյուղում կյանքը հեշտ չէ, բայց ինչպես մյուս գյուղացիները, հինգ երեխաների մայր Արաքսյա տատը եւս շատ չի բողոքում, միայն չի հաշտվում երիտասարդների գնալու հետ: Ասում է՝ եթե գյուղում աշխատանք ու զբաղմունք ունենան, &laquo;ջահելները իրենց տունը թողնողը չեն&raquo;:
[[gallery12]]
&laquo;Շատ են գնացածները: Տները դատարկվել են, մեծերն են մնացել: Ջահելներին էլ մեղադրելու չի: Երեխեքը գյուղում շատ փակ են մեծանում, հետաքրքրություններ ու զբաղմունքներ չկան, մնան՝ ի՞նչ անեն: Ովքեր գնում են քաղաքում սովորելու, այնտեղ աշխատանք են գտնում եւ էլ չեն վերադառնում: Ջահել երեխա են, ամբողջ օրը դաշտերում գործ են անում: Առաջ գոնե համերգներ էին գալիս, հիմա ոչ մի զվարճանքի բան չկա: Հազարից մեկ՝ ձեր նման մեկը կարող է գալ&raquo;,- ասում է Նաիրան:
[[gallery13]]
Հերհեր գյուղի բնակչությունը մինչեւ 1900-ականների կեսերը միատար չի եղել: Նախախորհրդային տարիներին այստեղ բնակվել են նաեւ ադրբեջանցիներ: 1940-ական թվականներին նրանց մեծ մասը արտագաղթել է, իսկ 1990-ականների սկզբին ընդամենը մեկ ընտանիք է մնացել, որի հեռանալուց հետո Հերհերի բնակչությունը միատարր է: Այժմ գյուղն ունի 727 բնակիչ:

Տարածքը սահմանային է: Հողի վերին շերտերը բերրի են, սակայն դժվարմշակելի՝ ապառաժոտ տեղանքի պատճառով: Մարդկանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եւ այգեգործությունը:

Գյուղի դպրոցը նոր է վերանորոգված, ունի 80 աշակերտ: Մանկապարտեզը չի գործում, իսկ շենքն արդեն խարխլված է:

Գյուղում մի կողմից ծնելիությունն է ցածր, մյուս կողմից էլ արտագաղթ կա: Երիտասարդ ընտանիքիներն աշխատում են դուրս գնալ, քանի որ զբաղմունք եւ աշխատանք չկա:
[[gallery14]]
&laquo;Գյուղում հիմնականում մարդն իր հողով է հոգսերը լուծում: Աշխատասեր մարդկանց սոցիալական վիճակը մի քիչ ավելի բարվոք է: Մեր գյուղի ամենամեծ խնդիրը ճանապարհն է: Ժողովուրդը այգեգործությամբ եւ անասնապահությամբ զբաղվում է, բայց, քանի որ նորմալ ճանապարհ չունենք, գնորդները չեն այցելում մեր համայնք: Եթե մեկ անգամ էլ գալիս են, երկրորդ անգամ արդեն հաստատ չեն վերադառնում: Մարդն իր տեխնիկայով եւ միջոցներով՝ այս վատ ճանապարհն անցնում է, գալիս մթերք տանում, բայց ծախսերը հաշվարկելուց հետո պարզ է դառնում, որ գինը չի արդարացնում ծախսերը: Նույնն էլ բնակիչը: Խոշոր այգու տերերն իրենց սեփական մեքենայով տեղափոխում են բերքը շուկա, բայց եկամտի 30 տոկոսը տրանսպորտի վրա են ծախսում&raquo;,- Մեդիամաքսին ասում է վերջերս Ջերմուկ համայնքի հետ միավորված Հերհերի վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը:

Ըստ նրա, եթե ճանապարհն ասֆալտապատվի, ապա գյուղում շատ հարցեր կկարողանան լուծել: Մյուս խնդիրը, որ լուծման կարիք ունի՝ երիտասարդներին ժամանցով ապահովելն է:
[[gallery15]]
Հերհերը Վայոց Ձորի մարզի գյուղերից է, որոնց, բացի նույն մարզում գտնվելը, միավորում են նաեւ ընդհանուր խնդիրները: Գյուղերում խնդիրների կարգավորման եւ ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար Հայաստանի կառավարության հիմնական ծրագրային ուղղությունները երեք գերակայություն ունեն՝ ծնելիություն, մեխանիկական աճ եւ կյանքի որակի բարելավում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ փորձել են դուրս բերել այն հիմնական մակրոտնտեսական գործոնները, որոնք էական նշանակություն ունեն եւ կարող են առարկայական ազդեցություն ունենալ.

&laquo;Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ունենք ծնելիության ավելացման ներուժ, որը պիտի լիարժեք իրացվի: Բնակչության մեխանիկական աճի ապահովման խնդիրը եւ ՀՀ նախագահի կողմից հնչեցված տեսլականը՝ մինչեւ 2040թ.-ը 4 մլն բնակչություն ապահովելը, դժվարագույն խնդիր է, բայց շատ լավ ուղենիշ, որպեսզի կարողանանք մեր բոլոր ծրագրերն ուղղորդել այդ նպատակի իրականացմանը: Այս առումով միգրացիոն դրական սալդո ապահովելը մեր երկրորդ գերակայությունն է: Ինչ վերաբերում է կյանքի որակին, ապա սա ավելի ընդգրկուն ուղղություն է, որը կարեւոր նախադրյալ եւ նախապայման է ժողովրդագրական իրավիճակը կարգավորելու համար&raquo;,- ասում է Արտեմ Ասատրյանը:
[[gallery16]]
Նախախարը կարծում է, որ գյուղական բնակավայրերում կան լրջագույն խնդիրներ, բայց կա նաեւ ռեալ ներուժ. &laquo;Որոշակի բնակավայրերում համապատասխան պայմանների ստեղծումը մի քանի տարիների ընթացքում բերել է ծնելիության կտրուկ աճի՝ մինչեւ 50 տոկոս: Այդ բնակավայրերում ստեղծվել են ներդրումային ծրագրեր, մասսայական աշխատատեղեր, կյանքի պայմաններն են բարելավվել, ինչն էլ հանգեցրել է դրան: Տեղի է ունեցել այն, ինչը ենթադրում էինք: Սա նշանակում է, որ խնդիրների լուծումները պետք է լինեն կոնկրետ եւ առարկայական&raquo;:
[[gallery17]]
Արտեմ Ասատրյանն առանձնացնում է նաեւ երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցն ու նկատում, որ շատ ընտանիքներ չեն ձեւավորվում կամ երեխաներ չեն ունենում բնակարանային խնդրի պատճառով:

&laquo;Մեզ համար որպես նպատակ դիտարկել ենք յուրաքանչյուր ընտանիքում երեք երեխայի մոդելը: Դա այն ցուցանիշն է, որն ապահովում է ընդլայնված վերարտադրություն: Բնակարանային ապահովությանն առնչվող խնդրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մատչելիությունը մեծացնելը եւս բերելու է այդպիսի վարքագծի: Յուրաքանչյուր երեխայի ծնունդը ոչ թե ընտանիքի համար պետք է լինի ծանրաբեռնվածության ավելացում, այլ հակառակը՝ ապահովի պայմաններ, որոնք կբերեն կամ եկամուտի ավելացման, կամ ծախսերի նվազեցման&raquo;:

Մեդիամաքսի խնդրանքով նախարարը պարզաբանում է, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով եւ գործիքներով կարող է իրականացվել այս տեսլականը. &laquo;Ուսումնասիրությունների արդյունքում մի մեխանիզմ է առանձնացվել, որը կիրառվել է տարբեր երկրներում: Երբ երիտասարդ ընտանիքը, օրինակ, բնակարանի ապահովման համար հիփոթեքային վարկ է վերցրել, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու հետ պետական միջոցներից մարվում են այդ ընտանիքի վարկային պարտավորությունները: Սա կարող է ռեալ ծրագիր եւ ռեալ օժանդակություն լինել&raquo;:
[[gallery18]]
Մյուս կարեւոր գործոնը աշխատանքը երեխայի խնամքին զուգակցելու հնարավորության առկայությունն է: Այս համատեքստում նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատությունների ցանցի ստեղծում եւ ընդլայնում:

Հաջորդ գերակայությունը՝ մեխանիկական աճ ապահովելը նշանակում է էմիգրացիոն հոսքերի կրճատում: ՀՀ կառավարության գերխնդիրն է՝ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելը, ինչը, ըստ Արտեմ Ասատրյանի, կարելի է իրականացնել շատ ավելի փոքր միջոցներով.

&laquo;Մենք ուղղակի պետք է կարողանանք վերացնել այն հիմնական պատճառները, որոնց հետեւանքով մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում: Նախանշել ենք նաեւ հայրենադարձության ծրագրեր&raquo;:
[[gallery19]]
Կյանքի որակի բարելավումը, ինչպես նախարարն է ասում, գրեթե բոլոր բնագավառներին է վերաբերում՝ սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն եւ այլն: Այս բոլոր ուղղություններում եւս կան նախանշված քայլեր:

&laquo;Այն, որ այս խնդիրները բարձրաձայնվում են պետական պաշտոնյայի կողմից, նշանակում է, որ կարեւորագույն քայլերի սկիզբ է ազդարարվում: Այնպես չի, որ խնդիրների մասին նոր ենք իմացել, բայց վստահ եղեք, որ այդ ուղղությամբ արդեն առարկայական քայլեր են իրականացվում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից մինչեւ նպատակային ծրագրերի մշակում եւ իրականացումը: Մենք ըստ յուրաքանչյուր բնակավայրի գնահատված կարիքների եւ ռեսուրսների, զարգացման ծրագրի ներքո միջոցառումների իրականացման խնդիր ենք դրել&raquo;:

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացմանը՝ պաշտոնյաներն ունեն երեք ամիս ժամկետ բոլոր ծրագրային ուղղությունները, միջոցառումները՝ ֆինանսական գնահատականներով, ներկայացնելու կառավարություն, որից հետո կսկսվի իրականցման փուլը:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում ՄԱԿ&ndash;ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակում:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ հեղինակի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельской области пытаются эвакуировать собак из затопленного приюта



Жизнь

Весенние субботники прошли на предприятиях «Московского» филиала ООО «ЛокоТех-Сервис»




Українські новини

Депутат Миколаївської облради Кормишкін вперше опублікував своє весільне фото



Новости 24 часа

Героическое участие армян в СВО. Часть третья



Game News

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Москва

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



News Every Day

Fans slam ‘worst thing I’ve ever seen from EFL ref’ as John Eustace sent off after heated touchline bust-up



Происшествия

В Екатеринбурге будут судить уроженца Армении, устроившего дорожный конфликт со стрельбой



Москва

Экономика: Эксперты объяснили, почему США разрешили энергетические операции с российскими банками



Фрэнк Синатра

ДиКаприо споет голосом Синатры



Москва

Мать инвалида, которого не признавали погибшим в «Крокусе», получит выплату



WTA

Касаткина проиграла Путинцевой и не смогла выйти в 1/4 финала турнира WTA в Мадриде



Москва

Героическое участие армян в СВО. Часть третья



Крым

«Хлеб всему голова». Как в Крыму и Севастополе изменились цены на хлеб?



Симферополь

Отзывы о поездах • Re: 142Е/142П Екатеринбург - Симферополь



Москва

Эхо стрельбы под Цимлянском долетело до Москвы



Москва

Собянин: В Щербинке будут запущены автобусные маршруты к МЦД и соцобъектам



Москва

Эхо стрельбы под Цимлянском долетело до Москвы



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга





Путин в России и мире
Москва

«Ану-ка, девушки!»: какой была легендарная передача, которая вернется на ТВ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о желании построить в Белоруссии вторую АЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Кличко не видел Зеленского с начала конфликта с Россией


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



The Beatles

100 лучших сольных песен The Beatles - 4



Москва

Уроженцы Средней Азии напали на русских футболистов в Москве: Полиция приступила к работе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net