Շարունակվում է «Հանրապետություն» հատուկ նախագիծը
Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսն շարունակում է «Հանրապետություն» հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին:
Նախագծի հերթական գլուխը նվիրված է 1917 թվականին Երեւանում մեկնարկած Հայ զինվորական միության համագումարի մասին:
«Հանրապետությունը» ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները:
Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում: Գլխավոր նպատակը պատմական իրադարձություններն ավելի գրավիչ եւ ընկալելի դարձնելն է հասարակության, հատկապես, երիտասարդության համար:
2017թ. նոյեմբերին «Հանրապետությունը» կներկայացնի 6 հրապարակում: