ՄՅՈւ-ն ՉԼ-ում շարունակում է վստահ առաջ շարժվել
Գիշերն «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները խմբային փուլում 4-րդ հաղթանակն են տարել: Այս անգամ թիմը 2:0 հաշվով ուժեղ է եղել «Բենֆիկայից»:
Առաջին խաղակեսում նշանակված 11-մետրանոցն Անտոնի Մարսիալը չի կարողացնել իրացնել, հիանալի է գործել 18-ամյա դարպասապահ Միլե Սվիլարը: Սակայն առաջին կեսում մանկունիացիները հաշվի մեջ առաջ են անցնել: Նեմանյա Մատիչի հեռահար հարվածից հետո գնդակը դարպասաձողից անդրադարձել է ու, դիպչելով Սվիլարին, հայտնվել դարպասում:
Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանի է եղել ու խաղադաշտ է մտել 46-րդ րոպեին: ՄՅՈւ-ի 2-րդ գնդակը 78-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Դեյլի Բլինդը:
Անգլիական թիմը վաստակել է 12 միավոր ու A խմբի առաջատարն է:
«Այսպիսի խաղից ու 3 միավորից հետո, իսկապես, գոհ եմ իմ խաղացողներից: Հենց այսպիսի պրոֆեսիոնալիզմ ու նվիրվածություն եմ ուզում տեսնել ամեն խաղում»,- ասել է Մոուրինյոն: