Երիտասարդ բռնցքամարտիկները Թուրքիայում կմասնակցեն ԵԱ-ին
Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ այսօր Օլիմպավանում կավարտի 12-օրյա ուսումնամարզական հավաքը: Թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին:
Mediamax Sport-ին մարզիչը հայտնել է ԵԱ-ի մասնակիցների անունները: Թուրքիայում հանդես կգան Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Արմեն Մաշակարյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Տոնի Գալստյանը (69 կգ), Գոռ Նեսիսյանը (75 կգ), Մանուկ Խաչատրյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Արման Մնացականյանը:
«Տղաները լավ պատրաստված են, մինչ այս էլ Ծաղկաձորում ենք մարզվել: Մեդալների ակնկալիքներ, բնականաբար, ունենք, սակայն առաջնությունը Թուրքիայում է լինելու, իսկ այնտեղ երբեք էլ հեշտ չի լինում մեզ համար»,- ասել է մարզիչը: