«Ալաշկերտը» շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնությունը
Երեք խաղից միայն մեկում է գրանցվել ոչ-ոքի հաշիվ: Սեփական հարկի տակ «Արարատը» 2:2 հաշվով է ավարտել «Շիրակի» հետ դիմակայությունը:
«Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղում հաղթել է Հայաստանի գործող չեմպիոնը: Միակ գնդակը խփել է Արտյոմ Սիմոնյանը: «Գանձասար-Կապանն» էլ Ալեքս Ջունիորի եւ Գեղամ Հարությունյանի գոլերի շնորհիվ հաղթել է «Բանանցին»:
Մրցաշարային աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Ալաշկերտը», 17 միավոր ունի «Շիրակը», 12՝ «Գանձասար-Կապանը»: