Բերքաբերում 26 տարվա ընդմիջումից հետո բացվել է մանկապարտեզը
Խորհրդային տարիներին կառուցված եւ հետագայում ավերված շինության մի մասը վերանորոգվել ու կահավորվել է «Սահման» հասարակական կազմակերպության կողմից` Նորվեգական Համար Վեստ ակումբի ֆինանսավորմամբ եւ Երեւանի Ռոտարի ակումբի աջակցությամբ։
«Մանկապարտեզի բացմամբ ամփոփում ենք մեր ձեռքբերումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահ այս գյուղում», - ասել է ծրագրի համակարգող Անահիտ Նազարյանը։
«Բերքաբեր համայնքի համապարփակ զարգացում» ծրագրով գյուղում նաեւ կառուցվել է երկու սածիլային ջերմոց, դպրոցում հիմնվել է «Արմաթ» տեխնոլոգիական լաբորատորիա, անգլերեն լեզվի ուսուցման խմբակ։
«Սահման» ՀԿ-ն Բերքաբեր համայնքում աշխատում է 2013 թվականից։