Կարեն Մարգարյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Հայաստանի հավաքականին այս անգամ հերթական մեդալն է բերել 2016 թվականի ԵԱ-ի ոսկե մեդալակիր Կարեն Մարգարյանը (77 կգ):
Հայ ծանրորդը բավարարվել է բրոնզե պարգեւով: Նա պոկում վարժությունում հաջող է իրացրել երկու մոտեցում՝ գլխավերեւում պահելով 136 կգ:
Հրումում եւս երկու փորձ է հաջող դասավորվել՝ 160 կգ: Երկամարտի արդյունքով Մարգարյանը 296 կգ-ով կանգնել է պատվոհարթակի երրորդ աստիճանին:
Նույն քաշային կարգում Արա Աղանյանը 293 կգ-ով ելույթն ավարտել է 4-րդ տեղում: Սակայն նա 162 կգ-ով հրում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Ավելի վաղ Հայաստանի ծանրամարտի հավաքականը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: