Լեւոն Պաչաջյանի դուբլն ու նրա թիմի մեծ հաջողությունը
«Լինշոպինգ Սիթին» 3:2 հաշվով հաղթել է «Սիլվիային», Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը դուբլի հեղինակ է դարձել:
Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի առաջնության ավարտից 3 տուր առաջ թիմը խմբում 1-ին տեղն է զբաղեցրել ու ավելի բարձր առաջնությունում հանդես կգա:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անկախ նրանից ինձ ճանաչում են, թե ոչ, ու անկախ նրանից հեռու են, թե մոտ, շարունակում են հավատալ ու ուրախանալ իմ հաջողություններով: Դա ինձ համար մոտիվացիայի հսկայական աղբյուր է: Շնորհակալ եմ բոլորից»,- Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը: