ՀՀ նախագահը պարգեւատրել է ԱԻՆ աշխատակիցներին
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսեւորած մասնագիտական բարձր պատրաստվածության համար նախագահը պետական պարգեւներ է հանձնել ԱԻՆ եւ հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ նախարարության տարածքում փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանի օծմանը եւ ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացմանը:
Նորաբաց մասնաշենքում գործում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաեւ հոգեբանական ծառայությունը: