Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Աշխարհի գավաթում
Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կարողացել է առավելության հասնել Դանիել Քոուդերի (ՀԱՀ) նկատմամբ:
Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Ռոդչտեյնի (Իսրայել), իսկ Հրանտ Մելքումյանը՝ Բորիս Գրաչեւի (Ռուսաստան) հետ:
Մրցաշարն ավարտվելու է սեպտեմբերի 30-ին: 126 մասնակիցներից միայն երկուսն իրավունք կստանան ելույթ ունենալ հավակնորդների մրցաշարում: