Մաքսիմ Մանուկյան. Դժվար ճանապարհ եմ անցել ու մեծ գործ արել
Այսօր հայրենիք վերադառնալուց հետո նա պատմել է աննկարագրելի զգացողությունների ու կարեւոր հաղթանակի մասին:
Շատ էի հավատում այս նվաճանը, եթե հավատը չլիներ, չէի հասնի այս հաջողությանը:
Հաղթանակից հետո տպավորությունները կամաց-կամաց են գալիս, մեծ գործ եմ արել, շատ դժվար էր հատկապես անցած ճանապարհը, ԱԱ-ն ավելի հեշտ էր:
Շատ ուրախ եմ, որ երջանկացրել եմ ընկերներիս ու ընտանիքիս անդամներին, մեր ազգին:
Շնորհավորում եմ բոլորին, ովքեր ուրախանում են իմ հաղթանակով: