Հայաստանն աջակցում է Վրաստանում բռնկված հրդեհի մարմանը
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի հրահանգով եւ վարչապետի հանձնարարությամբ՝ նախարարությունը ձեռնամուխ է եղել Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին:
Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին Վրաստան է ուղեւորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական եւ 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա եւ շարժական կառավարման կետ, որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: