Կարեն Գրիգորյանը Բարսելոնայի Սանթս օփենում 2-րդ տեղում է ընթանում
Կարեն Գրիգորյանը ոչ-քի է խաղացել հնդիկ Կարտհիկ Վենկատարամանի հետ: Տիգրան Պետրոսյանն էլ միավորը կիսել է իտալացի Դանիելե Վոկատուրոյի հետ:
Գրիգորյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր ու 2-րդ տեղն է զբաղեցնում: Առաջատարը 5,5 միավարով Ուզբեկստանը ներկայացնող Ռինատ Ջումաբաեւն է:
Շախմատիստները մրցաշարում անցկացնելու են 10 տուր: