ԱԱ-ի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 6-րդն է
Դրանք Հայաստանի ու Թուրքիայի թիմերն են: Ոչ ամբողջական կազմով՝ 7 ըմբիշներով մասնակցած հայ հունահռոմեականներից չեմպիոններ են դարձելԱրթուր Ալեքսանյանն (98 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (80 կգ):
Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին ելույթն ավարտել է 6-րդ տեղում 28 միավորով: Առաջատարը Ռուսաստանն է՝ 46 միավոր, որին հաջորդել են Իրանն ու Թուրքիան:
Օգոստոսի 23-24-ին ելույթ են ունենալու կանայք, իսկ օգոստոսի 25-ից պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես են գալու Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):