Թովմասյան. Ունիվերսիադայի ոսկե մեդալը նաեւ Արթուր Դավթյանինն է
Մարմնամարզիկը Mediamax Sport-ի հետ զրույցում ամփոփել է մրցաշարը, խոսել դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի ու Արթուր Դավթյանի գեղեցիկ քայլի մասին:
Շատ լավ ու ջերմ զգացողություններ ունեմ: Սակայն, բնականաբար, առաջին հաղթանակիս ժամանակ ուրախությունն ավելի մեծ էր: Այս անգամ էլ ելույթս լավ ստացվեց: Շատ շնորհակալ եմ մարզիչներին, նրանց շնորհիվ տիրացա այս ոսկուն:
Արթուր Դավթյանի քայլը, երբ նա հրաժարվեց եզրափակչում մասնակցությունից իմ օգտին, միայն գովասանքի է արժանի: Բառերով նրա արածը հնարավոր չէ նկարագրել: Այս հաղթանակը նաեւ նրանն է:
Ոչ մի մարզիկի նվաճումները հեշտությամբ չեն տրվում, ես էլ բացառություն չեմ: Շատ ջանքեր ու մարզումներ են պահանջվել այս արդյունքին հասնելու համար:
Եւս մեկ անգամ շնորհակալություն մեր մարզիչներին ու թիմակիցներիս, որոնք ամեն վայրկյան կանգնում են իրար կողքի: