Մխիթարյան. Գոլային պահերի ժամանակ մեր բախտը բերում է
ՄՅՈՒ-ն Անգլիայի առաջնության 2-րդ տուրում 4:0 հաշվով առավելության է հասել «Սուոնսի Սիթիի» նկատմամբ: Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարել:
«Հանդիպումը բարդ էր, հատկապես առաջին կեսում: Մենք կրքոտ էինք գործում: 2-րդ խաղակեսում նրանք եւս մեկ ֆուտբոլիստ ավելացրին պաշտպանությունում ու մեզ ավելի շատ տարածություն տվեցին: Թիմային ոգին իր գործն արեց»,-խոստովանել է Մխիթարյանը:
Առաջին տուրում էլ էին մանկունիացիները հաղթել 4:0 հաշվով, ու կրկին Մխիթարյանն աչքի էր ընկել 2 գոլային փոխանցմամբ: