«Ռեալը» 10-րդ անգամ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը
Գրեթե մեկ շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթելուց հետո Զինեդին Զիդանի սաները հիանալի են գործել նաեւ Իսպանիայի Սուպերգավաթում՝ հաղթելով «Բարսելոնային»:
Ֆուտբոլային ամենասպասված «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայության երկու հանդիպումն էլ անցել է մադրիդցիների ակնհայտ առավելությամբ: Նրանք «Նոու Կամպում» հաղթել էին 3:1 հաշվով, իսկ ահա երեկ սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ են խփել: Գոլերի հեղինակ են դարձել Մարկո Ասենսիոն ու Կարիմ Բենզեման:
«Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթին տիրացել է 10-րդ անգամ, 12 անգամ այդ տիտղոսը նվաճել է «Բարսելոնան»: