Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Սլովակիային՝ 92:78
Թիմերի առաջին խաղը Երեւանում ավարտվել էր Հայաստանի ընտրանու հաղթանակով: Այս անգամ եւս հայկական թիմն ուներ հսկայական առավելություն:
Տանտերերն առաջին քառորդը կարողացան ավարտել իրենց օգտին՝ առաջ լինելով ընդամենը մեկ միավորով՝ 22:21: Երկրորդում հայերն աստճանաբար իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը, սկսեցին ավելի վստահ գործել ու դիպուկ իրացնել նետումները: Ինչպես նախորդ հանդիպումներում, կրկին բարձր արդյունավետությամբ աչքի էր ընկնում Ռայան Բոաթրայթը: Մերոնք առաջ անցան հաշվի մեջ՝ 33:46:
Վերջին երկու քառորդում եւս Նիկշա Բավցեւիչի սաները թելադրում էին խաղի տեմպը: Նրանք նախ հաշիվը դարձրին 56:69, իսկ վերջնական հաղթանակը եղավ 78: 92:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 16-ին, մրցակիցը Շվեդիան է: