Արտավանում հրդեհի վտանգավոր օջախները մարվել են
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:
Նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր՝ ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող եւ ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող եւ 73 աշխատակից: Առաջին անգամ կրակի դեմ պայքարին օժանդակել է նաեւ մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 եւ D-10 մակնիշի) եւ ջրատարներ, որոնք ջուր են մատակարարել հրշեջ մեքենաներին: