Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Գուսան Հայկազունը նեղված է, բայց ոչ նեղացած

Գուսան Հայկազունը նեղված է, բայց ոչ նեղացած

&laquo;Գետաշեն&raquo;, &laquo;Հայեր, միացեք&raquo;, &laquo;Հպարտ գնացեք&raquo;, &laquo;Պիտի գնանք&raquo;․ արցախյան պատերազմի տարիներին գրված երգերն այսօր էլ հաճախ են&nbsp; հնչում։ Բանակի օրը, Անկախության օրը, Հաղթանակի եռատոնն ու բազմաթիվ այլ տոներ չեն նշվում առանց այս երգերի, միայն թե հեղինակը՝ 65-ամյա Գուսան Հայկազունը ներկա չի լինում այդ միջոցառումներին։ Նրա երգերը ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր ոգեշնչում են հազարավոր մարդկանց։ Վերջերս Գուսանն անձնական պատերազմ ուներ` ծանր հիվանդություն։ Երգահանը Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրեն ոգեշնչել եւ դեպի հաղթանակ է ուղեկցել կինը` Արմինեն։

&laquo;2 տարի շատ վատ վիճակում էի, բայց ամեն բան լավ ավարտվեց։ Հեռացվեց ստամոքսիս 80 տոկոսը, դրան հաջորդեց քիմիաթերապիայի կուրսը, որի հետեւանքով սրտիս հետ կապված խնդիրներ առաջացան եւ ստենտավորման կարիք առաջացավ։ Ինձ շատ է օգնել կինս։ Ոչ մի րոպե ինձ միայնակ չեմ զգացել, լավատեսորեն եմ գնացել վիրահատության։ Եղել են նաեւ ընկճումներ, բայց ես չեմ սիրում բողոքել&raquo;,&ndash; պատմեց նա։

Առողջական խնդիրները հաղթահարել երգահանին օգնել են ընկերների կազմակերպված դրամահավաքները, բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նա եղել է ԱՆ հսկողության տակ։
[[gallery1]]
Ամբողջ կյանքը գյուղում ապրած Գուսանը մոտ 2 տարի է` տեղափոխվել է Երեւան: Երկար տարիներ Խարբերդում սոցիալական վատ պայմաններում ապրելուց հետո Երեւանի քաղաքապետարանը նրան բնակարան է հատկացրել։ Ասում է` իր համար անսպասելի էր, բայց արագ ադապտացավ երեւանյան կյանքին։ Հիմա ամեն առավոտ քայլում է Հրազդանի կիրճում, վայելում բնությունն ու նոր երգեր մտմտում։ Ասում է` մի օր այնտեղ ստեղծագործական գրասենյակ է բացելու։ &laquo;Ես ապրում էի բետոնե խրճիթում, բայց լավատես էի։ Դա ինձ համար աշխարհի լավագույն անկյունն էր։ Անահիտ Բախշյանի համառ ջանքերով քաղաքապետարանն ինձ բնակարան հատկացրեց։ Հիմա այս տունն է իմ լավագույն անկյունը։ Լավագույն տեղն ընտանիքիս կողքին է&raquo;։

Մոտ 6 տարի առաջ կրկին ամուսնացած Գուսան Հայկազունը հիվանդությունը հաղթահարելուց հետո արդեն զավակ է ունեցել։ 65 տարեկանում 5&ndash;րդ անգամ հայր դառնալը նրա կյանքին նոր գույն է հաղորդել։ Փոքրիկ Անահիտին երկար էին սպասել։ Հիմա երգահանը նրան դիմում է &laquo;Առյուծի ձագ&raquo;, &laquo;Արծվի ճուտ&raquo; ու փայլող աչքերով խոսում 9 ամսական դստեր մասին։

&laquo;Ես եւ Արմինեն 5-6 տարի է, ինչ ամուսնացած ենք, երեխա չէինք ունենում, բայց շատ էինք ուզում։ Ես 4 երեխա ունեմ, որոնք արդեն մեծ են։ Շատ եմ սիրում նրանց, սակայն երբ նրանք փոքր էին, աշխատանքի էի լինում, իսկ հիմա ամբողջ օրը երեխայիս հետ եմ անցկացնում։ Ինձ համար շատ հետաքրքիր է։ Շուտով խոսելու է, քննարկում ենք՝ առաջինը մամա՞ է ասելու, պապա՞, թե՞ տատի։ Անահիտը դեռեւս իմ 5&ndash;րդ երեխան է, ուզում եմ էլի երեխաներ ունենալ։ Թող օրինակ ծառայեմ մյուսներին&raquo;,&ndash; հպարտ նշում է նա։
[[gallery2]]
Իրենից երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու մասին խոսելով էլ նշում է, որ իրենց միջեւ տարիքային տարբերությունը շատ չէ, ընդամենը 29 տարի։ &laquo;Ես դրանից վախենում էի, բայց մենք չենք զգում տարբերությունը, որովհետեւ նույն բնավորությունն ունեք, նույն մտածելակերպը&raquo;,&ndash; ասում է Գուսանը։

Երգահանը նշում է, որ կինն իրեն շատ է օգնում կազմակերպել աշխատանքը, համերգները։ Արմինեն երգում է իր &laquo;Հայկազունք&raquo; համույթում, հենց այդպես էլ ծանոթացել են։

Գուսան Հայկազունը հիմա էլ ստեղծագործում է, ունի երգեր, որոնք տարածվում են, թեեւ ոչ այն թափով, ինչպես տարիներ առաջ։ Ավելի շատ ունի երգեր, որոնք չեն էլ ձայնագրվել։ Ասում է` յուրաքանչյուր ձայնագրություն մոտ 500 դոլար արժե, ինքը տարվա ընթացքում 1-2 երգ է կարողանում ձայնագրել։ Մյուսները մնում են թղթի վրա։

Եթե Ռուբեն Հախվերդյանը երգում է &laquo;Լավագույն տղերքը հեռանում են&raquo;, Գուսան Հայկազունը երգում է՝ &laquo;Լավագույն տղերքը մենք ենք&raquo;։ Ըստ նրա՝ 3-4 տարի առաջ գրված այս երգն իր երգերի ծաղիկն է, սակայն մեծ տարածում չի գտել. &laquo;Այն ժամանակ լավ երգը ժողովուրդն ընդունում էր, տարածում էր, իսկ հիմա երգը տարածելու համար գումար է պետք։ Հեռուստատեսությամբ ցույց են տալիս նրանց, ովքեր վճարում են։ Երգերը տարածվում են տեսահոլովակներով, իսկ դա մեծ գումար արժե։ Ես հազիվ եմ կարողանում տարվա ընթացքում 1-2 երգ ձայնագրել, չունեմ 7000-8000 դոլար, որ տեսահոլովակ նկարահանեմ&raquo;։
[[gallery3]]
Ժամանակին Գուսանին խնայում էին պատերազմի դաշտում եւ թույլ չէին տալիս մասնակցել ծանր&nbsp; մարտերին։ Մարտական ընկերները ավելի քան որեւէ մեկը գնահատում էին նրա գրած երգերի ազդեցությունը ռազմի դաշտում։ &laquo;Չի գտնվի կռված մի տղա, որը չասի, թե մարտի դաշտում ինչ ոգեւորություն էին տալիս երգը, պարը։ Պատահական չէ, որ ասում են` լավ երգը պատերազմի ժամանակ ծանր հրետանի է։ Ես ափսոսում եմ, որ հիմա ժամանակս ավելի շատ ծախսում եմ կենցաղային հարցերի, ոչ թե գրելու վրա։&nbsp; ՊՆ-ն պետք է ծրագիր տար ինձ, որ գրեի&raquo;,- ասում է նա, ապա նկատում, որ Քառօրյա պատերազմի մասին էլ է երգ գրել։

Ապրիլյան պատերազմում ազատամարտիկն առաջին գծում չի եղել, թեեւ դիմել է Արցախում համերգների գնալու համար։ 25 տարի անց սկսված պատերազմի մասին նա գրել է Երեւանում, բայց նշում է, որ լավագույն երգն այն է, որը տեղում է գրվում։ &laquo;Հպարտ գնացեք&raquo; երգը պատերազմի դաշտում` խրամատում է գրվել, &laquo;Գետաշեն&raquo;-ը` Գետաշենը պաշտպանելու մեկնելիս, &laquo;Հայեր, միացեք&raquo;-ը` ցույցերի ժամանակ։ Ազատամարտիկ&ndash;երգահանը նկատում է, որ կռվելու իր տարիքն անցել է, երիտասարդներն էլ այսօր ավելի բարձր մարտական ոգի ունեն, քան ժամանակին իրենք` պատերազմ հաղթած ազատամարտիկները։ Հիմա նա ուզում է շարունակել պայքարը երգով։
[[gallery4]]
Գուսանի երգերը դադարել են լինել իրենը` դարձել են համազգային։ Դա եւ՛ լավ է, եւ՛ վատ։ Երգերի կատարման համար հեղինակից թույլտվություն չեն հարցնում, թեեւ դա օրենքի պահանջ է։ Գուսանը դրանից չի սրտնեղում, ոչ էլ հոնորար է ուզում` կատարման իրավունք տալու համար։ Երգերի վատ կատարումներից երբեմն ազդվում է, սակայն դա էլ է բնական համարում՝ ամեն մեկը կատարում է իր ոճով։ Եթե ժամանակին սրտնեղում էր, որ հեղինակի անունը չի նշվում, հիմա դրան էլ է համակերպվել, միակ բանը, որ չի կարողանում տանել` խոսքերի եւ երաժշտության փոփոխությունն է.&nbsp;

&laquo;Երկար պայքարեցինք, որպեսզի գոնե այլ հեղինակի չվերագրեն երգը։ Հիմա չեմ նեղվում, երբ անունս չեն տալիս։ Երգը պիտի երգվի, թող կատարեն, սերունդ կրթեն, միայն թե չփոխեն խոսքերը, երաժշտությունը։ Երգիչների մեջ նման հիվանդություն կա՝ փոխում են բառը՝ չհասկանալով, որ դա կարող է փոխել հեղինակի միտքն ու նպատակը&raquo;։
[[gallery5]]
Նա հպարտ է, որ իր երգերն ապրում են, բայց սրտնեղում է, որ իրեն մոռանում են&nbsp; հրավիրել որեւէ միջոցառման։ &laquo;Իմ հեղինակած երգերից մոտ տասը ՊՆ-ն կատարում է որպես քայլերգեր։ Բոլորը գիտեն՝ հեղինակն ով է, իրենց կողքին է, բայց մոռանում են հրավիրել որեւէ միջոցառման։ Շուշիի ազատագրման միակ հաջողված երգը` &laquo;Շուշին&raquo; կատարում են, սակայն ինձ չեն հրավիրում Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին ոչ Հայաստանից, ոչ էլ Արցախից&raquo;,- ասում է ազատամարտիկը, ապա հավելում, որ, ի տարբերություն ղեկավարների, ժողովուրդն իրեն սիրում է եւ ուշադրության արժանացնում։ Նրա խոսքով` ոչ պետական միջոցառումների եւ հանդիպումների պակաս չի ունենում, ամբողջ շաբաթը հագեցած է։



Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Калининградские каратисты отличились на первенстве СЗФО в Архангельске



Жизнь

Весенние субботники прошли на предприятиях «Московского» филиала ООО «ЛокоТех-Сервис»




Українські новини

Магазин дверей і підлогового покриття Albero: якісна продукція для кожного клієнта



Новости 24 часа

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)



Game News

Garry's Mod is removing 20 years' worth of Nintendo-related items from its Steam Workshop following takedown request: 'It's Nintendo. Need more be said?'



Москва

МИД России: приднестровское урегулирование невозможно без пересмотра Кишинёвом своей линии



News Every Day

NYU Hospital on Long Island performs miraculous surgery



Настроение

Тихий вечер...



Москва

РФ в 2023 году заняла почти треть мирового рынка урана



Анастасия Волочкова

Балерина Волочкова часто летала на Мальдивы из-за возможности поплавать без трусов



Москва

Нижний Новгород может стать городом, где выступят певцы «Новой «Фабрики звёзд»



WTA

Самсонова победила Осаку и вышла в третий круг турнира WTA 1000 в Мадриде



Москва

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»



Анфиса Чехова

Отец из Панамы, школьная любовь и любимая еда: Елена Борщёва раскрыла все тайны на шоу ТВ-3 «Вкусно с Анфисой Чеховой»



Симферополь

Два матча чемпионата Крыма по футболу перенесли из-за массового отравления



Москва

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»



Москва

Собянин: С 28 апреля до 12 мая городские службы будут работать в усиленном режиме



Москва

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Прокуратура Москвы: тело мужчины нашли в лесопарке в Сокольниках





Путин в России и мире
Москва

Путин поздравил Леонида Рошаля с днем рождения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Басманный суд Москвы арестовал продюсера Reuters Константина Габова за помощь ФБК в подготовке материалов



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Юрий Лоза объяснил, почему Чулпан Хаматова критикует Россию



Москва

Спецпроект «Четвероногий друг» стартовал в Москве в рамках фестиваля «Пасхальный дар»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net