Այսօր ըմբշամարտի Աշխարհի առաջնության վերջին օրն է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից ելույթ է ունենալու երեք մարզիկ:
Մինչեւ 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը հանդիպելու է Մաթիաս Պոուտանենին (Ֆինլանդիա), Մալխաս Ամոյանի (66 կգ) մրցակիցը Մարկ Արվաին (Հունգարիա) է, իսկ Դավիթ Օվասափյանինը (120 կգ)՝ Ֆրանց Ռիխտերը (Գերմանիա):
Բոլոր մարզիկներն էլ մեկնարկելու են որակավորման փուլից: