Նվիրվածություն եւ աջակցություն. Բասկետբոլիստների կարծիքները
Արտյոմ Թավակալյան
[[gallery1]]
Ամեն խաղից առաջ մենք հավատում ենք, որ հաջողության ենք հասնելու: Այս մեկն էլ բացառություն չէր: Մարզիչը ճիշտ խորհուրդներ մեզ տվեց, ինչից հետո նվիրվեցինք ամբողջությամբ ու հաղթեցինք: Ես գոհ եմ արդյունքից ու իմ խաղից: Առաջիկա հանդիպումն արտագնա է լինելու, մեր նպատակը կրկին հաղթանակ տանելն է:
Լուկաս Ֆիշեր
[[gallery2]]
Երկրպագուները պարզապես հրաշալի էին, կարծես մեզ հետ հավասար խաղալիս լինեն: Այդ խենթերին ես իսկապես սիրում եմ, շատ են ոգեւորում մեզ ու օգնում գրանցել հաղթանակներ: Այսօրվա հաղթանակին ես, ինչպես եւ թիմը, հավատում էր:
Ամիրան Ամիրխանով
[[gallery3]]
Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ: Սլովակիայի ընտրանու նկատմամբ առավելություն ունենալուց հետո կարող էր թվալ, թե պատահականություն է, բայց այս խաղով ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ունենք: Մարզադահլիճում մթոլորտը հիանալի էր, այնպիսի տպավորություն էր, որ 3 հազարի փոխարեն 10 հազար մարդ կա: Ես հավատում եմ, որ սա մեր հավաքականի համար միայն մեկնարկ է, լավ հանդիպումներ դեռ շատ են լինելու:
Հայաստանի հավաքականն ԱԱ-ի ընտրական A խմբում տարել է երկու հաղթանակ: Օգոստոսի 9-ին թիմը հյուրընկալվելու է Բոսնիա-Հերցեգովինային: