Նախարարը հյուրընկալել է բասկետբոլի ԵԱ-ի C դիվիզիոնի հաղթողներին
Բասկետբոլիստներն արժանացել են սպորտի վարպետի կոչման, իսկ մարզիչներն էլ ստացել են այլ պարգեւատրումներ:
Նախարարը շնորհավորել է նրանց Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ դառնալու կապակցությամբ:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիս անմոռանալի պահեր պարգեւելու համար: Նորանոր հաղթանակներ եմ մաղթում, իսկ մարզիչներին հատուկ շնորհակալություն՝ կատարած մեծ աշխատանքի համար: Չեմպիոնական ոսկիներն այդ աշխատանքի ամենավառ ապացույցներն են»,- ասել է նա: