Արսեն Հարությունյանն ԱԱ-ում նվաճեց բրոնզե մեդալ
Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը, ինչպես եւ նախորդ գոտեմարտերում, շատ ակտիվ ու դիտարժան հանդիպում է անցկացրել: Նա երկու մրցափուլում էլ ունեցել է առավելություն ու 9:0 հաշվով հաղթել է Ռամզան Ավտաեւին (Գերմանիա):
Այսօր Հարությունյանը երեք գոտեմարտ էր ունեցել, երկուսում հաղթել ու կրել մեկ պարտություն:
Ավելի ուշ երրորդ տեղի համար պայքարելու է նաեւ Գեւորգ Մխեյանը (66 կգ):