ԵԱ. Բասկետբոլի պատանեկան թիմը 1/2 եզրափակչում կմրցի Ադրբեջանի հետ
Հայաստանի հավաքականն A ենթախմբում գրավել է առաջին հորիզոնականն ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայ բասկետբոլիստները բոլոր 4 հանդիպումներն էլ ավարտել են իրենց օգտին:
Հայաստանի ընտրանին եզրափակիչ դուրս գալու համար հուլիսի 29-ին ուժերն է չափելու Ադրբեջանի հետ, որը B ենթախմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել: