Ջոն Հեֆերնը կզիջի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը
Օբամայի վարչակազմում այդ պաշտոնը զբաղեցնում էր Վիկտորիա Նուլանդը, որն այն լքեց 2017թ. հունվարի վերջին:
Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել գլխավոր փոխօգնական Ջոն Հեֆերնը, ով 2011-2014 թթ. զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:
Ուեսս Միտչելսը Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (Center for European Policy Analysis-CEPA) ղեկավարն է:
2012թ. նա աշխատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբում: