Գենիկ Ասատրյանը պատանեկան ԵԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել
Հայաստանի հավաքականը դեռ 1 մեդալ է նվաճել: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել մինչեւ 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը: Նա 3-րդ տեղի պայարում 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:
Բրոնզե մեդալի համար պայքարելու են նաեւ Առաքել Մովսեսյանը (46 կգ) ու գերծանր քաշային Մարտին Սիմոնյանը:
Հուլիսի 27-ից պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի ընտրանին հանդես է գալու 9 ըմբիշով: