Գեւորգ Նռանյանը հանդես կգա «Գանձասար-Կապանում»
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ նախատեսված է կես տարով:
«Կապանի թիմը միշտ էլ պայքարել է մրցանակային տեղերի համար, կարծում եմ, որ այս տարի հաստատ միայն չեմպիոնության ենք ձգտելու: Կոլեկտիվը շատ լավն է, ֆուտբոլիստներից շատերին ճանաչում եմ ու հարմարվելը դժվար չստացվեց»,- ասել է Նռանյանը: