Վարչապետը ծանոթացել է հայոց թագավորների փորագրանկարներին
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում եւ հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց թվում կան հազվագյուտ եւ մինչ օրս անհայտ նմուշներ:
Ցուցադրությունում ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:
Կառավարության ղեկավարը շրջել է նաեւ Հայաստանի պատմության թանգարանում, պատկերասրահի եւ թանգարանի ղեկավարության հետ քննարկել է թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: