Սարգիս Սարգսյանը սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սարգիս Սարգսյանն ազատ ոճի 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել: 3-րդ տեղի համար գոտեմարտում նա 14:12 հաշվով ուժեղ է եղել ռուս Եգոր Սկրյաբինից:
Մինչ այդ հունահռոմեական ըմբիշները նվաճել էին 3 բրոնզե մեդալ, իսկ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գեւորգյանը՝ արծաթե: