Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Չհանձնվելու պատգամով Երեւան եկած Իլդիկո Էնյեդին

Չհանձնվելու պատգամով Երեւան եկած Իլդիկո Էնյեդին

&laquo;Ոսկե ծիրան&raquo; միջազգային կինոփառատոնը Երեւան է բերել հունգարացի կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդիի (Ildiko Enyedi) գերզգայուն՝ &laquo;Հոգու եւ մարմնի մասին&raquo; ֆիլմը: Մարդու հետ կապ հաստատելու դժվարությունների մասին պատմող ֆիլմը Երեւանում առաջին անգամ կինոէկրան է բարձրացել հուլիսի 11-ին:

Մինչ պրեմիերան՝ Բեռլինի կինոփառատոնի բարձրագույն մրցանակի՝ &laquo;Ոսկե արջի&raquo; դափնեկիր Իլդիկո Էնյեդին վարպետության դաս է անցկացրել Երեւանում: Ռեժիսորներին հատուկ՝ սկզբում դրել է սեւ ակնոցը՝ տեսախցիկների պայծառ լույսերից աչքերը պաշտպանելու համար, ապա հայ լսարանի առաջ բացել լավ կինո նկարելու գաղտնիքները:

Չհանձնվելու ուղերձը

17 տարվա երկար դադարից, ապա վերականգնման, վերադարձի ճանապարհից ու վստահությունը վերականգնելուց հետո նորից մտա կինոաշխարհ: &laquo;Հոգու եւ մարմնի մասին&raquo; ֆիլմի հարցում բախտս բերեց: Սցենարը, ի տարբերություն մյուս ֆիլմերի, որոնք գրվում են մեկ տարվա ընթացքում, գրեցի մի քանի շաբաթում. չէի քնում, մեկ շնչով գրեցի եւ գրեթե փոփոխություն չարեցի:

Մեծ բավականություն էի ստանում այդ շաբաթներին: Դա 10 տարի առաջ էր: Դրան հաջորդեց տրավմատիկ շրջան, վստահությունս կորցրել էի եւ չէի ուզում որեւէ մեկին ցույց տալ սցենարը: Հունգարիայի կինոարտադրությունը փլուզվեց եւ սկսեցի աշխատել HBO խոշոր կորպորացիայում՝ ամերիկյան մի սերիալի վրա: Ինձ որակյալ կինո նկարելու հնարավորություն տրվեց: Սքանչելի փորձառություն էր, որից հետո Հունգարիայի կինոարտադրությունը վերականգնվեց եւ ես վերադարձա ֆիլմին ու լցվեցի այն նկարահանելու գործին:
[[gallery1]]
&laquo;Հոգու եւ մարմնի մասին&raquo; ֆիլմը գերզգայուն կինո է: Ամեն չնչին դետալը, եթե ճիշտ չէր, վտանգում էր ամբողջը: Նման զգայուն ֆիլմ չէի նկարել, հետո, երբ պատրաստ էր, ինքս էլ ապշում էի՝ ինչպե՞ս ստացվեց:

Սկսնակի կույր էներգիան ու բաց վերքը

&laquo;Հոգու եւ մարմնի մասին&raquo; ֆիլմում երկու հիմնական հերոս կա՝ կին եւ տղամարդ: Դերասանուհի Ալեքսանդրա Բորբեյը, որ խաղում է երկչոտ ինտրովերտ հերոսուհու դերը, իրական կյանքում շատախոս, պայծառ, սեքսուալ աղջիկ է: Նա թատրոնի դերասան է եւ սա կինոյում նրա առաջին դերն էր:

Այս ֆիլմում գլխավոր տղամարդու դերը խաղում է սիրողական դերասան՝ Գեզա Մորչանին: Նա 20 տարի եղել է Հունգարիայի խոշոր հրատարակչություններից մեկի տնօրենը: Ինձ պետք էր մեկը, ով շատ տպավորիչ արտաքին ունի, խարիզմատիկ է, որին վստահում եւ հավատում ես, որն օժտված է հումորի զգացումով: Եթե նման մեկին գտնում ես, եւ դերն իրեն չի ստիպում դուրս գալ իր հարմարավետության տիրույթից, չի պահանջվում մի բան, որն իր էությանը դեմ է, սիրողական դերասանն ընդունակ է այնպիսի բարձունքների հասնել, որոնց որակավորված լավագույն դերասաններն են ընդունակ: Սկսնակի կույր էներգիան շատ հզոր ուժ է:

Դերասանները պետք է ձեւափոխվեն, դառնան այն հերոսը, որին խաղում են եւ դա պետք է բնական լինի իրենց համար: Դրա համար պետք է օգնել այս դերասաններին ֆիլմի նկարահանման սկզբում եւ վերջում բացվել ու փակվել: Լինում է, որ ոչ պրոֆեսիոնալ դերասանը բացվում է եւ չի փակվում, դա շատ վտանգավոր է: Այդ իսկ պատճառով ֆիլմի ողջ անձնակազմը պետք է հաշվի առնի, որ գործ ունի բաց վերքի հետ: Այդ մարդիկ լրիվ այլ խնամք են պահանջում:

Պրոֆեսիոնալ դերասանը գիտի ինչպես զգալ, ինչպես օգնել իր խաղակցին, իսկ սիրողականը՝ ոչ: Այդ իսկ պատճառով, պետք է հոգ տանել նաեւ պրոֆեսիոնալ դերասաններին, որպեսզի իրենք այդ էներգիան ինչ-որ մի տեղից ստանան:

Լավ դերասանների ընտրությունը&nbsp;&nbsp;&nbsp;

Մենք՝ ռեժիսորներս, դերասաններ ընտրելիս, երբեմն, ծուլանում ենք, եկեք այդ սխալը չգործենք: Սկզբում բոլորովին չէի սիրում քասթինգի ընթացքը, շարունակաբար ներողություն էի խնդրում բոլոր դերասաններից: Եկավ մի պահ, երբ գիտակցեցի, որ քասթինգին պետք է մոտենալ որպես երկու անձանց միջեւ հանդիպման. անկախ նրանից միասին կաշխատենք, թե ոչ, այդ հանդիպումը երկուսիդ ինչ-որ բան պիտի տա: Ես էլ եմ բացվում դերասանի հետ, ինչ-որ բան տալիս նրան, կիսվում: Մենք փորձում ենք համատեղ մի քիչ աշխատել դրվագի վրա, որպեսզի ճանաչենք միմյանց:
[[gallery2]]
Եթե անգամ դերասանը չի ստանում այդ դերը, հարցազրույցից ոչ թե սպառված է հեռանում, այլ մի օգտակար բան ստացած: Դերասանը կարող է շատ տաղանդավոր լինել, բայց չհամապատասխանել ձեր հերոսին: Կարելի է վերջում կարճ նամակ գրել եւ բացատրել, թե ինչու չեք ընտրել նրան: Ամեն դեպքում տհաճ է չընտրվելը, բաց հավատացեք հարցազրույցից հետոյի այդ սարսափելի լռությունը վիրավորական է բոլորին: Անկեղծ եւ շիտակ եղեք ձեր կոլեգաների հետ:

Ինքնաբացահայտվելու հնարավորությունը

Երիտասարդ ռեժիսորներ, խնդրում եմ, ձեր դերասաններին հնարավորություն տվեք դուրս գալու իրենց կաղապարից, իմիջից եւ թույլ տվեք դրսեւորվել եւ ինքնաբացահայտվել: Դերասանները դրա համար միշտ երախտապարտ կլինեն ձեզ:

Ես միշտ դերասաններիս ընձեռել եմ բացահայտվելու հնարավորությունը եւ նրանք գերազանց են արձագանքել: Թող դերասաններդ քեզ զարմացնեն, միս ու արյուն հաղորդեն գաղափարներիդ:

Ֆիլմ նկարելու երկար ճանապարհորդությունը

Ֆիլմի նախապատրաստումից մինչեւ հետարտադրության ընթացքը երկար ճանապարհորդություն է: Նախապատրաստման ժամանակ պիտի կուռ կմախք սարքես, սերտ կապեր հաստատես բոլորի հետ, ովքեր քո թիմում են: Դա նման է Հյուսիսային բեւեռ ճամփորդությանը: Մինչեւ նավ նստելը պիտի կայացնես երկուստեք վստահության հիման վրա հարաբերություններ: Պետք է համոզվես, որ բոլոր ձիերը նույն ուղղությամբ են վազում, եւ յուրաքանչյուրն անկաշկանդ է ու ազատ: Ֆիլմ նկարահանելը քրտնաջան աշխատանք է, վերջում մնում են միայն նվիրյալները եւ մարդկանց՝ անմնացորդ նվիրվելու հնարավորությունը պետք է ռեժիսորը տա:

Մարի Թարյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Архангельск обогнал города-миллионники по цене новостроек



Жизнь

Одна из целей неофашистского Азербайджана - уничтожение Христианства






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Метриум»: Заповедные земли





Путин в России и мире
Москва

Александр Симонов: С таким Президентом, который чтит, сохраняет и укрепляет веру и силу духа своего народа, хочется учить и воспитывать мощное будущее поколение


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко предупредил Запад о молниеносной атаке в ответ на любую агрессию




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В США прокомментировали подготовку покушения на Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Светлана Сурганова

Светлана Сурганова выступит на фестивале «Окна Открой»!



Москва

На Тенистом проезде будет беговая дорожка

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net