ԱԻՆ-ը երեխաներին կնախապատրաստի հնարավոր աղետներին
ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Save the children-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումների ուղություններն ու նպատակները:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված կրթական տեղեկատվական նյութերի թվայնացման եւ մեկ ընդհանուր հարթակում այդ նյութերի հավաքագրման վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեշտ հասանելի լինեն հասարակության բոլոր շահառու խմբերի համար:
Կողմերը կարեւորել են աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը կրթական ծրագրերում՝ նպատակ ունենալով ուսուցման միջոցով բարձրացնել աղետներին եւ արտակարգ իրավիճակներին երեխաների պատրաստվածության մակարդակը:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ կրթական միջոցառումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ արտակարգ իրավիճակների եւ պատահարների լուսաբանումն առավել արդյունավետ եւ ուսուցանող դարձնելու նպատակով: