Արմեն Բաբալարյանը գոհ է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներից
Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Հրաչյա Պողոսյանն (60 կգ) ու Մալխաս Ամոյանը (74 կգ):
Mediamax Sport-ին մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ տղաները կարող էին մինչեւ եզրափակիչ հասնել ու ոսկե մեդալի համար պայքարել: Սակայն ընդհանուր առմամբ գոհ է մեդալակիրներից:
«Ամոյանին հիանալի ապագա է սպասվում, հետագայում նա ավելի մեծ նվաճումների կհասնի: Պողոսյանը քառորդ եզրափակչում վնասվածք ստացավ ու չկարողացավ ողջ ուժերը ներդնել: 3-րդ տեղի համար գոտեմարտում նա հաղթեց կամային որակների շնորհիվ»,- նշել է մարզիչը:
Մի քանի օրից հունահռոմեականները նախապատրաստվելու են օգոստոսի 1-6-ը Տամպերեում կայանալիք Աշխարհի առաջնությանը: