Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Սպորտային Գյումրին. Ավանդապահ քաղաքի ֆուտբոլիստուհիները

Սպորտային Գյումրին. Ավանդապահ քաղաքի ֆուտբոլիստուհիները

Գյումրին սպորտային է իր ողջ էությամբ, քաղաքում զբոսնելիս այնպիսի տպավորություն է, որ ամեն 3-րդը շտապում է մարզումների:

Հայաստանի առաջնությունում &laquo;Շիրակի&raquo; հաջողություններից ու քաղաքում Ակադեմիայի կառուցումից հետո, աշխուժացել է նաեւ ֆուտբոլային կյանքը:

Տղաներին զուգահեռ իրենց ֆուտբոլային հմտություններն են հղկում նաեւ աղջիկները: Mediamax Sport-ը ներկա է եղել Ակադեմիայում &laquo;Տրիբունա&raquo; ակումբի մարզմանը, հետեւել աղջիկների հագեցած պարապմունքներին ու զրուցել նրանց հետ:

Կանանց ֆուտբոլը զարգացնող ակումբը

2013 թվականից &laquo;Տրիբունա&raquo; ակումբ հասարարական կազմակերպությունը զբաղվում է կանանց ֆուտբոլի զարգացմամբ ու մասսայականացմամբ: Այն 2 թիմ է հիմնել՝ &laquo;Գյումրի-1&raquo; ու &laquo;Գյումրի-2&raquo;, որոնք էլ հանդես են գալիս Հայաստանի կանանց առաջնությունում: 2015-ին թիմը նախ Բ խմբում է հաղթող դարձել, մեկ տարի անց էլ՝ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը:
[[gallery1]]
Թիմի առջեւ միշտ հաղթելու ու չեմպիոն դառնալու նպատակներ են դրված դեռ այն ժամանակից, երբ նոր էինք ստեղծվել, ու չէին հավատում, որ կարող ենք լուրջ հայտ ներկայացնել: 2 տարվա մեջ ապացուցել ենք մեր ուժն ու չեմպիոն դարձել: Գյումրեցիներին չի սազում ցածր տեղեր զբաղեցնել, մենք էլ այդ սկզբունքով ենք առաջնորդվում:

Իր ակումբի հաջողություններով այսպես է հպարտանում ՀԿ-ի նախագահ Սենիկ Առաքելյանը: Նա դեռ 2012-ից է սկսել մարզել աղջիկներին Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոնում: Հետո ընդլայնել է իր ծրագիրն ու կանանց ակումբ հիմնել: Հիմա արդեն 50 ֆուտբոլիստուհի է մարզվում թիմում:

Գյումրին ամենավանդապահ քաղաքներից է, շատ մեծ դժվարություններ ենք ունեցել կարծրատիպերի ու մենթալիտետի հետ կապված: Բայց եթե ամուր կոլեկտիվ ունես ու ընտանիքի պես ջերմ մթնոլորտ, ամեն ինչ էլ հաղթահարվում է: Ծնողներն էլ մեր աշխատանքին ծանոթանալուց հետո մեծ սիրով են երեխաներին ուղարկում ակումբ, մեր ջերմ երկրպագուներն են դարձել, իրենք էլ հանդիպումներին ներկա են լինում:
[[gallery2]]
Կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար &laquo;Տրիբունան&raquo; տարատեսակ միջոցառումներ է կազմակերպում: Այս տարվա դպրոցական ամենամյա մրցաշարը նվիրված է եղել ապրիլյան պատերազմի հերոսներին: Շիրակի մարզի 32 դպրոցների շուրջ 300 աղջիկներ են մասնակցել: Լավագույններին էլ ակումբն ընդգրկել է իր կազմում:

Հիմնականում խնդիրները ֆինանսի հետ են կապված: Հանդերձանքի, գույքի, ինչպես նաեւ վնասվածքների պատճառով առաջացած բժշկական հետազոտությունների համար գումար է պետք լինում: ՀՖՖ-ն աջակցում է, բայց դա բավական չէ, պետք է կանանց ֆուտբոլը պրոպագանդել, հետաքրքրությունը մեծացնել, բարձրացնել առաջնության մակարդակը, ինչու ոչ՝ նաեւ ինտերնետ հեռարձակում իրականացնել, որպեսզի հովանավորներ գտնվեն:

&laquo;Տրիբունան&raquo; համագործակցում է ՀՖՖ-ի կանանց ֆուտբոլի բաժնի հետ ու առաջարկություններով հանդես գալիս, շատ դեպքերում դրանք օժանդակություն են ստանում:
[[gallery3]]
Ամերիկահայ մարզչի տեխնիկական պարապմունքները

Մինչ Առաքելյանի հետ ակտիվորեն քննարկում ու խոսում&nbsp; ենք կանանց ֆուտբոլի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին, աղջիկները մարզվում են ԱՄՆ-ից ժամանած մարզիչ Կարեն Արաբյանի գլխավորությամբ: Նա տեխնիկական պատրաստվածության հատուկ մարզումներ է մշակել՝ կարճ ժամանակում անհրաժեշտ հմտություններին տիրապետելու համար:

Արաբյանի հայրը ծնվել է Լիբանանում, այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ ու այնտեղ պրոֆեսիոնալ մարզիչ է աշխատում: Նրանից էլ որդին ժառանգել է ֆուտբոլի նկատմամաբ սերը:

Ես ԱՄՆ-ում եմ ծնվել ու մեծացել, տեղի հայկական դպրոցում եմ սովորել: Երբ ընդամենը 3 տարեկան էի, հայրս ինձ տանը մարզում էր, ամեն տեղ գնդակը վարելով էի գնում: Այս տարվա փետրվարին եմ ժամանել Երեւան, մեկ ամիս անց արդեն Գյումրիում էի ու մարզվում էի&nbsp; &laquo;Շիրակի&raquo; հետ: Նաեւ &laquo;Թումոյում&raquo; եմ աշխատում: Հիմա աղջիկներին եմ մարզում, շատ մեծ հաճույք եմ ստանում այս աշխատանքից:
[[gallery4]]
Տեխնիկական մարզումների արդյունքում ֆուտբոլիստուհիներն ավելի լավ կվերահսկեն գնդակն ու չեն կորցնի այն: Մարզումները հիմնականում շաբաթը 3-4 օր են լինում, բայց ամառային արձակուրդների հաշվին հանգստյան օրերը նվազագույնի են հասցվել:

Աղջիկները շատ համեստ են, ուզում են սովորել, ուշադիր են ու արագ են ընկալում ամեն ինչ: Ուրախ եմ, որ օգնում եմ նրանց կայանալ ֆուտբոլում, ժամանակը լավ անցկացնել ու առողջ լինել: Եթե այսպես շարունակենք, Գյումրիից 2-3 աղջիկներ կընդգրկվեն Հայաստանի հավաքականում:

Մխիթարյանի խորհուրդներն ու աղջիկների նպատակները

Ֆուտբոլային դաշտում մարզումներ անցկացնող բոլոր աղջիկներն էլ տարբեր են, սակայն նրանց միավորում է ֆուտբոլի նկատմամբ մեծ սերն ու մի օր հայտնի ստադիոններում խաղալու երազանքը:
[[gallery5]]
Վանաձորից 17- ամյա Աննա Սոսյանը ֆուտբոլով լուրջ զբաղվում է արդեն 3 տարի: Մանկուց է ցանկացել հայտնի ֆուտբոլիստուհի դառնալ, նախ աթլետիկայով ու սամբոյով է մարզվել: Սակայն նա թիմային աշխատանքն է նախընտրում ու չի ընդունում, երբ սպորտում աղջիկների ու տղաների միջեւ տարբերություն են դնում:

Ինձ անընդհատ ասում էին, որ ֆուտբոլն աղջկա սպորտաձեւ չէ, բայց այդ ամենն ինձ ավելի էր ոգեւորում ու օգնում, որ զբաղվեմ այս սպորտով:&nbsp; Ֆուտբոլում սովորում ենք թիմային աշխատանք կատարել, ինչը շատ է պետք գալիս նաեւ առօրյա կայնքում: Բացի այդ էլ առողջ ապրելակերպ ենք վարում ու գեղեցիկ կառուցվածք ունենում:

Իր սիրելի ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումն ավելի մեծացրեց սպորտով զբաղվելու ցանկությունը: Այս ամսվա սկզբին են &laquo;Տրիբունայի&raquo; աղջիկները ծանոթացել իրենց կուռքի հետ ու նրանից շատ բան սովորել:

Այդ օրն իմ երազանքը կատարվեց, վերջապես հանդիպեցի Մխիթարյանին: Նրա մասին շատ եմ կարդացել ու ծանոթ եմ այն դժվարություններին, որ նա է հաղթահարել: Մխիթարյանի խորհուրդներից ամենակարեւորն ինձ համար այն էր, որ եթե ինչ-որ արդյունքի ես ուզում հասնել, պետք է շատ աշխատես: Այդ հանդիպումից ավելի եմ ոգեշնչվել ու կշարունակեմ գնալ իմ նպատակի հետեւից:
[[gallery6]]
Իր սիրելի դարպասապահների՝ Մանուել Նոյերի ու Ջանլուիջի Բուֆֆոնի պես հուսալի ու հայտնի է ուզում դառնալ 17-ամյա Մայա Ցոլակյանը: Սկզբում նա չի էլ իմացել դարպասապահի աշխատանքն իրենից ինչ է ներկայացնում, մարզիչներն են նրան կանգնեցրել այդ դիրքում:

Ֆուտբոլը շատ եմ սիրում, մանկուց եմ այն ընտրել: Հայաստանում դեռ քիչ աղջիկներ են զբաղվում: Ես դարպասապահ լինելուց բացի նաեւ թիմի ավագն եմ: Շատ դժվար է գնդակներ հետ մղելը, թիմի արդյունքի կեսը դրանից է կախված: Հիմա արդեն դարպասում շատ հանգիստ եմ զգում ինձ: Գիտեմ, որ շատ եմ օգուտ տալիս:

Ծնողները սկզբում դեմ են եղել ու մեծ դժվարությամբ Մայային թողել ֆուտբոլով զբաղվել, այդ հարցում նրան մարզիչներն են օգնել: Մինչդեռ հիմա ամեն կերպ աջակցում են նրան ու հաջողություններ ակնկալում:
[[gallery7]]
Ֆուտբոլը ոչ միայն չի խանգարում գեղեցիկ կառուցվածք ունենալ, մի բան էլ ավելի է գեղեցկացնում՝ ճկուն, սլացիկ ու գեղեցիկ է դարձնում: Խորհուրդ եմ տալիս աղջիկներին անպայման զբաղվել:

Ասում է Վիկա Ասատրյանը, նա ֆուտբոլ ոչ միայն խաղում է, այլ նաեւ պարտադիր հետեւում հեռուստացույցով: Սիրելի խաղացողներն էլ Մխիթարյանը, Անտուան Գրիզմանն ու Քրիշտիանու Ռոնալդուն են, որոնք թեեւ շատ տարբեր են, բայց իրենց գործի իսկական վարպետներն են:

Կանանց ֆուտբոլի զարգացման հույսերով

Թեեւ աղջիկները ֆուտբոլի շուրջն են համախմբել, սակայն ակումբում միայն նրանց ֆիզիկական կրթությամբ չեն զբաղվում: Նրանք &laquo;Թումոյում&raquo; անգլերենի դասընթացների են մասնակցում, դաստիարակչական բնույթի սեմինարների&nbsp; հաճախում:
[[gallery8]]
Չենք փորձում նրանց միայն ֆուտբոլիստ դարձնել, կրթում ենք, խորհուրդներ տալիս ու օժանդակում: Գուցե այս 50-ից միայն 10-ը ֆուտբոլիստ կդառնան, մնացածն էլ այստեղից գիտելիքներ կտանեն:

Սենիկ Առաքելյանը հույս ունի, որ մի օր կանանց ֆուտբոլը մեր երկրում առաջընթաց կարձանագրի, կկարողանան հանդես գալ կանանց Չեմպիոնների Լիգայում ու մեկնել արտասահմանան խաղերի:

Վերջերս մեր ուժերով աղջիկներին տարել էինք Թբիլիսի, որտեղ հանդիպում անցկացրին: Մեր մրցակիցները պատրաստվում են մասնակցել ՉԼ-ին, նույնիսկ մեր դարպասապահին են ուզում հրավիրել, լավ տպավորություն է թողել:&nbsp; Փորձում ենք հանարվորության դեպքում գոնե հարեւան թիմերի հետ խաղեր անցկացնել ու հետարքրությունն աղջիկների մոտ պահել:

Գյումրիի մասին մեր նախորդ հրապարակումները՝

Սպորտային Գյումրին. Ծանրամարտ

Սպորտային Գյումրին. Օլիմպիական չեմպիոնի &laquo;ոչ օլիմպիական&raquo; դպրոցը

Սպորտային Գյումրին. Ֆուտբոլի ակադեմիայի ուրախ մարզումները

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Беглянка из Архангельска. 5-месячная хаски сбежала по дороге во Францию



Мода

В подмосковных Мытищах открылся универмаг российских дизайнеров Slava Concept






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик Позднякова: 9 мая в Москве еще будет кружить снег





Путин в России и мире
Москва

Посвященную инаугурации Путина марку начали продавать в главпочтамте Москвы


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко пригрозил мгновенным ответом на агрессию против Белоруссии




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Кристина Орбакайте

Даже бесплатно, лишь бы в Кремле: Mash сообщил о готовности Орбакайте спеть в Москве



Москва

Проверка на прочность. Ледокол «Якутия» проходит швартовные испытания

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net